«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

22:24   19 դեկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Լիվերպուլին»։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 35-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի գոլի շնորհիվ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին առաջ մղեց պորտուգալացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը, որը լոնդոնցիների դարպասը գրավեց 69-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին ստացավ կարմիր քարտ բրազիլացի պաշտպան Էմերսոնի դեմ կոպիտ խաղի համար։

Դրանից 3 րոպե առաջ «Տոտենհեմի» երկրորդ գոլը խփել էր հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Լիվերպուլը» 41 միավորով երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 3 միավոր, «Տոտենհեմը» (15 խաղ) 7-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 2։2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 13, Սոն Հին Մին, 74 - Դիոգու Ժոտա, 35, Էնդրյու Ռոբերտսոն, 69

Հեռացում՝ Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»), 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։