«Բարսելոնան» ուժեղ էր «Էլչեից» (տեսանյութ)

23:22   18 դեկտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Էլչեին»։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

«Բարսելոնան» առաջին խաղակեսում երկու գոլ խփեց 3 րոպեում։ Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆերան Ժուտլգան ու Գավին։ Սակայն երկրորդ խաղակեսում կատալոնական թիմը երկու րոպեում երկու գոլ բաց թողեց։ Հյուրերի իսպանացի հարձակվողներ Տետեն ու Պերե Միլյան գրավեցին գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը՝ 2։2։ «Բարսելոնայի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը։

«Բարսելոնան» 17 խաղից հետո 27 միավորով 7-րդ տեղում է։ «Էլչեն» 18 խաղից հետո ունի 15 միավոր եւ 16-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բարսելոնա» - «Էլչե»՝ 3։2 (տեսանյութ)

Ֆերան Ժուտլգա, 16, Գավի, 19, Նիկո Գոնսալես, 85 - Տետե, 62, Պերե Միլյա, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։