ԵԱ․ Հայաստանի բասկետբոլային հավաքականները հանդես կգան տարբեր տարիքային խմբերի մրցաշարերում

12:48   16 դեկտեմբերի, 2021

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար, հաղորդում է ֆեդերացիայի կայքը

Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:

2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:

Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-ից 31-ը Սան-Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը (մրցավայրի անունը դեռևս հայտնի չէ), իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։