Հոլանդի դուբլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին, «Հոֆենհայմն» Ադամյանի հետ խուսափեց պարտությունից (տեսանյութ)

01:26   16 դեկտեմբերի, 2021

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց վերջին տեղում գտնվող «Գրոյտեր Ֆյուրտին» (4 միավոր) եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։

«Բորուսիան» 34 միավորով երկրորդն է եւ 6 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»։

Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալեց «Հոֆենհայմին»։ Գրանցվեց ոչ ոքի 2։2 հաշվով։

«Հոֆենհայմը» մինչեւ 80-րդ րոպեն պարտվում էր 0։2 հաշվով, սակայն հետո կարողացավ 3 րոպեում 2 գոլ խփել։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։

«Բայերը» 28 միավորով երրորդն է, «Հոֆենհայմը» չորրորդն է՝ 27 միավոր։

«Ֆրայբուրգը» 0։0 հաշվով խաղաց «Ունիոն Բեռլինի» հետ եւ 26 միավորով նահանջեց 5-րդ տեղ։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 3։0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 33, 11մ, 82, Դոնիել Մալեն, 89

«Բայեր» - «Հոֆենհայմ»՝ 2։2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 37, 63 - Անգելո Շտիլեր, 80, Մունաս Դաբուր, 83

«Աուգսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։1

Դանիել Կալիջիուրի, 86, 11մ - Անդրե Սիլվա, 19

«Ունիոն» - «Ֆրայբուրգ»՝ 0։0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։