Մոյեսը կկրկնի Ֆերգյուսոնի, Վենգերի եւ Ռեդնապի նվաճումը Պրեմիեր լիգայում

12:02   15 դեկտեմբերի, 2021

Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը կդառնա 600-րդը Լոնդոնի «Վեստ Հեմի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի համար Պրեմիեր լիգայում։

58-ամյա մասնագետը կդառնա չորրորդ մարզիչը, որը կհասնի 600 եւ ավելի հանդիպման ցուցանիշին Պրեմիեր լիգայում։ Դեւիդ Մոյեսից առաջ այս նվաճումը ունեցել են շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը, ֆրանսիացի Արսեն Վենգերը եւ անգլիացի Հարի Ռեդնապը։

Մոյեսը գլխավորել է նաեւ «Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Սանդերլենդը»։

«Արսենալ» - «Վեստ Հեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։