00:31 15 դեկտեմբերի, 2021Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին, դուբլի հեղինակ՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Մյունխենյան թիմը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած դորտմունդյան «Բորուսիայից»։ «Շտուտգարտը» 15-րդն է՝ 17 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 0։5 (տեսանյութ)
Սերժ Գնաբրի, 40, 53, 74, Ռոբերտ Լեւանդովսկի, 69, 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.