19:35 12 դեկտեմբերի, 2021«Ռեդ Բուլի» 24-ամյա հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենն առաջին անգամ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Աբու Դաբիի Մեծ մրցանակում։
«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չկարողացավ պաշտպանել տիտղոսը՝ Աբու Դաբիում եւ ընդհանուր հաշվարկում գրավելով երկրորդ տեղը։
Ֆերստապենը 2021 թվականին 22 փուլերից 18-ում դարձավ հաղթող՝ սահմանելով ռեկորդ։
Նրանից առաջ Միխայել Շումախերը (2002-ին), Սեբաստիան Ֆետելը (2011-ին) եւ Լյուիս Հեմիլթոնը (2015-ին, 2016-ին, 2018-ին, 2019-ին) հաղթել էին 17-ական փուլերում։
«Մերսեդեսը» 8-րդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց կոնստրուկտորների գավաթը։
Congratulations @MercedesAMGF1, 2021 Constructors' Champions
— Formula 1 (@F1) December 12, 2021
Disappointment in a phenomenal battle for the drivers' crown, but the Silver Arrows still make it 8 team titles in a row#AbuDhabiGP #F1 pic.twitter.com/u52KrHE7Uh
Աբու Դաբիի Մեծ մրցանակ
Վերջնագիծ չեն հասել
Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)
Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս»)
Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո»)
Ջորջ Ռասել («Ուիլյամս»)
Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)
Ընդհանուր անհատական հաշվարկ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.