«Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալը» հաղթեցին տնային խաղերում (տեսանյութ)

21:05   11 դեկտեմբերի, 2021

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Աստոն Վիլային»։ Հյուրերը «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ պարտություն կրեցին նվազագույն հաշվով։ Միակ գոլը 11 մետրանոցից խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 37 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Աստոն Վիլան» 12-րդն է՝ 19 միավոր։

«Չելսին» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։ «Չելսին» 36 միավորով երրորդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդ տեղում է՝ 16 միավոր։

«Արսենալը» Լոնդոնում հյուրընկալեց «Սաութհեմփթոնին»։ Իսպանացի Միկել Արտետայի ղեկավարած թիմը հաղթեց մեծ առավելությամբ՝ 3։0։ «Արսենալը» 5-րդ տեղում է՝ 26 միավոր։ «Սաութհեմփթոնը» 16-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լիվերպուլ» - «Աստոն Վիլա»՝ 1։0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 67, 11մ 

«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3։2 (տեսանյութ)

Մեյսոն Մաունթ, 42, Ժորժինյո, 58, 11մ, 90+4, 11մ - Ռաֆայել, 28, 11մ, Ջո Ջելհարդտ, 83

 «Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 3։0 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազեթ, 21, Մարտին Էդեգոր, 27, Գաբրիել, 62

«Նորվիչ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։