«Բավարիայի» եւ «Հոֆենհայմի» հաղթանակները, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

20:36   11 դեկտեմբերի, 2021

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Մայնցին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանի եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի գոլերը։

«Բավարիան» 37 միավորով առաջին տեղում է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը 1։1 հաշվով ոչ ոքի խաղաց «Բոխումի» հետ։

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 89-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 26 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Ֆրայբուրգը» 5-րդն է՝ 25 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 2։1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 53, Ջամալ Մուսիալա, 74 - Քարիմ Օնիսիվո, 22

«Բոխում» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1։1 (տեսանյութ)

Սեբաստիան Պոլտեր, 40, 11մ - Յուլիան Բրանդտ, 85

«Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1։2 (տեսանյութ)

Նիկո Շլոտերբերգ, 21 - Դավիդ Ռաում, 3, Կրիս Ռիչարդս, 90+4

Չիրացրած 11մ՝ Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»), 62

«Հերտա» - «Արմինիա»՝ 2։0

Ստեւան Յովետիչ, 52, Դեյվի Զելկե, 90+5

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 4։1

Յոշկո Գվարդիոլ, 21, Անդրե Սիլվա, 32, Կրիստոֆեր Նկունկու, 90+1, Բենջամի Հենրիխս, 90+4 - Ռամի Բենսեբաինի, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։