ՉԼ․ «Վիլյառեալը» նվաճեց փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը (ֆոտո, վիդեո)

23:58   9 դեկտեմբերի, 2021

«Վիլյառեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին ուղեգիրը։ Ձյան պատճառով մեկ օրով հետաձգված խմբայի մրցաշարի վերջին տուրի խաղում իսպանական թիմը Բերգամոյում 3։2 հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային»։

F խմբում «Վիլյառեալը» վաստակեց 10 միավոր եւ գրավեց երկրորդ տեղը։ «Ատալանտան» 6 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ Խմբում առաջին տեղը գրավել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

F խումբ

«Ատալանտա» - «Վիլյառեալ»՝ 2:3 (տեսանյութ)

Ռուսլան Մալինովսկի, 71, Դուվան Սապատա, 80 - Առնո Գրունեւելդ, 3, 51, Էթյեն Կապու, 42

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յանգ Բոյզ»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 9 - Ֆաբիան Ռիդեր, 42

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 11, «Վիլյառեալ»՝ 10, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 5։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։