Արսեն Զախարյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

13:04   9 դեկտեմբերի, 2021

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է 2021թ․ ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, հաղորդում է Sports.ru-ն։ 18-ամյա խաղացողն արժանացել է Ռուսաստանի ֆուտբոլային միության եւ Մանկական ֆուտբոլային լիգայի «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկիր։

Արսեն Զախարյանը ստացել է 445 միավոր։ Երկրորդ տեղում է «Ուֆայի» հարձակվող Գամիդ Ագալարովը (312), երրորդ տեղում՝ «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։

2021 թվականին Արսեն Զախարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 27 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։