Նագելսման․ Կարող էինք ավելի շատ գոլ խփել «Բարսելոնային»

12:26   9 դեկտեմբերի, 2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ։ Առաջին տուրում եւս «Բավարիան» կատալոնական թիմին հաղթել էր 3։0 հաշվով։

«Այսօր «Բավարիան» գերիշխում էր խաղադաշտում։ Մենք բախվեցինք տիտղոսակիր մրցակցի, որին իսկապես անհրաժեշտ էր հաղթանակ, բայց մենք թույլ չտվեցինք նրանց թուլանալ այս խաղում։ Եթե խաղայինք իսկապես միասնական կոլեկտիվով, կարող էինք ավելի շատ գոլ խփել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

E խմբում «Բավարիան» 6 հաղթանակ տարավ խմբային փուլում եւ գրավեց առաջին տեղը։ Երկրորդ ուղեգիրը նվաճեց պորտուգալական «Բենֆիկան», որը վաստակեց 8 միավոր։ «Բարսելոնան» 7 միավորով գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։