Չավի․ Մենք սկսում ենք զրոյից, այսօր սկսվում է նոր դարաշրջան եւ նոր փուլ

11:34   9 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ «Բարսելոնան» խմբում գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Բավարիան» 6 հաղթանակ տարավ։

«Նրանք գերիշխում էին, թեեւ մենք ենք միշտ ցանկանում գերիշխել եւ թելադրել մեր խաղը, բայց այս անգամ ամեն ինչ հակառակն էր։ Մենք ավելին պետք է պահանջենք մեզնից։ Այս պարտությունը պետք է շրջադարձային պահ լինի, որպեսզի փոխենք դինամիկան։ Մենք մրցունակ չէինք, բայց սա Չեմպիոնների լիգան է։

Սա է մեր իրականությունը։ Մենք պետք է արժանապատվորեն վերաբերվենք այս իրավիճակին։ Այսօր սկսվում է նոր դարաշրջան եւ նոր փուլ։ Ես չարացած եմ, բայց սա է մեր իրականությունը, որն ինձ կատաղեցնում է։ Մենք պետք է ընդունենք իրականությունը եւ շարժվենք առաջ։ Մենք սկսում ենք զրոյից։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, Եվրոպայի լիգան չէ։ Պետք է շատ աշխատել։ Ես սիրում եմ այս ակումբը եւ կտամ կյանքս, որպեսզի ամեն ինչ աշխատի այս ակումբում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքըչ, հաշված 2003-2004 թվականների մրցաշրջանը, երբ ընդհանրապես չէր մասնակցում եվրագավաթային մրցաշարի։ Երկրորդ տեղը գրավեց պորտուգալական «Բենֆիկան», որը 1 միավոր գերազանցեց «Բարսելոնային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։