«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ դուրս չեկավ ՉԼ-ի փլեյ-օֆֆ

09:01   9 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, չհաշված 2003-2004 թվականների մրցաշրջանը, երբ ընդհանրապես չէր մասնակցում եվրագավաթային մրցաշարի։

2000-2021 թվականների մրցաշրջանում կատալոնական թիմը 8 միավորով երրորդ տեղն էր գրավել խմբում իտալական «Միլանի» (11 միավոր), անգլիական «Լիդսի» (9) եւ թուրական «Բեշիկթաշի» (4) հետ պայքարում։

Այս անգամ «Բարսելոնան» վերջին տուրում 0։3 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», որը 6 հաղթանակ տարավ խմբային փուլում։ Չավիի գլխավորած թիմը 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

E խումբ, 6-րդ տուր

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 3։0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 34, Լերոյ Սանե, 43, Ջամալ Մուսիալա, 62

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 2։0

Ռոման Յարեմչուկ, 16, Մորաես Ժիլբերտո, 22

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 18 միավոր, «Բենֆիկա»՝ 8, «Բարսելոնա»՝ 7, «Դինամո»՝ 1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։