ՉԼ․ «Չելսին» ոչ ոքի խաղաց «Զենիթի» հետ, «Յուվենտուսը» հաղթեց «Մալմյոյին» (տեսանյութ)

23:39   8 դեկտեմբերի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում վերջին տուրի հանդիպումներն անցկացրին H խմբում ընդգրկված թիմերը։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» Սանկտ Պետերբուրգում 3։3 հաշվով ոչ ոիք խաղաց «Զենիթի» հետ եւ 13 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Խմբի հաղթող դարձավ Թուրինի «Յուվենտուսը», որը 1։0 հաշվով պարտության մատնեց շվեդական «Մալմյոյին» եւ 15 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Չելսին» ու «Յուվենտուսը» 1/8 եզրափակիչի ուղեգրերն ապահովել էին դեռ նախորդ տուրում։

«Զենիթը» 5 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

H խումբ

«Զենիթ» - «Չելսի»՝ 3:3 (տեսանյութ)

Կլաուդինյո, 38, Սերդար Ազմուն, 41, Մագոմեդ Օզդոեւ, 90+4 - Տիմո Վերներ, 2, 85, Ռոմելու Լուկակու, 62

«Յուվենտուս» - «Մալմյո»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 18

Մրցաշարային դրություն․ «Յուվենտուս»՝ 15, «Չելսի»՝ 13, «Զենիթ»՝ 5, «Մալմյո»՝ 1։

E խումբ

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո»՝ 1։

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յանգ Բոյզ»՝ 00։00

«Ատալանտա» - «Վիլյառեալ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 10, «Վիլյառեալ»՝ 7, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 4։

G խումբ

«Վոլֆսբուրգ» - «Լիլ»՝ 00։00

«Զալցբուրգ» - «Սեւիլիա»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Լիլ»՝ 8, «Զալցբուրգ»՝ 7, «Սեւիլիա»՝ 6, «Վոլֆսբուրգ»՝ 5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։