Կարլսեն. Նեպոմնյաշչիից սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություններ

20:48   8 դեկտեմբերի, 2021

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսենը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ չեմպիոնական մրցամարտի 10-րդ պարտիայում։

«Այս պարտիայում ոչ ոքին գերազանց արդյունք է ինձ համար՝ հաշվի առնելով, որ մնացել է չորս պարտիա։ Կարծում եմ, որ մրցակիցը կձգտի հաջորդ պարտիայում սպիտակներով հասնել առավելության։ Այդ պատճառով ինձ ձեռնտու էր ոչ ոքին այս պարտիայում։

Չէի սպասում, որ Յանը կխաղա Ռուսական պարտիա, սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություններ։ Եթե ավելի ուշադիր եւ համբերատար լինեի, կարող էի ստանալ որոշակի չնչին առավելություն, բայց դա ավելի անհրաժեշտ կլիներ այլ հաշվի դեպքում»,- Կարլսենի խոսքը մեջբերում է championat.com-ը։

10 պարտիայից հետո Կարլսենը հաղթում է 6,5։3,5 հաշվով՝ 3 հաղթանակ, 7 ոչ ոքի։ Դուբայում անցկացվող մրցամարտում մնացել է չորս դասական պարտիա։

Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։