Ռուբեն Նազարեթյան. Մեր օրերում անցողիկ խմբեր եւ թիմեր չկան

17:52   8 դեկտեմբերի, 2021

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է 2024 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանության արդյունքնրեը։
Հայաստանի հավաքականը C խմբում մրցելու է Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ 

«Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։ Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս հանդիպել ենք, կարելի է ասել՝ ծանոթ ենք նրանց խաղաոճին։

Կոսովոյի թիմի հետ մրցելու ենք առաջին անգամ, բայց այդ թիմը մեզ համար հանելուկ չէ։ Մինչև ապրիլյան հանդիպումները դեռ շատ բաներ կփոխվեն։ Այս պահից սկսում ենք ուսումնասիրման փուլը։  Նաև ընկերական հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր թիմի ներուժը և լավագույնս պատրաստվենք աշխարհի առաջնության նախնական փուլի հանդիպումներին։ Ամենակարևորը՝ խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում  է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան 2022թ. ապրիլի 4-13-ը Բուլղարիայում։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։