Անչելոտի․ «Ռեալը» կարող է պայքարել Իսպանիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթի համար

11:34   8 դեկտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Լուկա Յովիչը շատ լավ խաղաց։ Կարծում եմ՝ Բենզեման կվերականգնվի մինչեւ «Աթլետիկոյի» հետ մադրիդյան դերբին։

Մոդրիչն իր տարիքում պետք է հանգստանա։ Նա 5 օր հանգստանալու հնարավորություն կունենա։ Կարծում եմ՝ նա նույնպես պատրաստ կլինի, բայց այդ դիրքում կարող են խաղալ նաեւ Վալվերդեն ու Կամավինգան։

«Բարսելոնայի»՝ փլեյ-օֆֆ դուրս գալը կամ պայքարից դուրս մնալը ինձ չի հետաքրքրում։ Ես կդիտեմ «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը, հետո էլ կհետեւեմ վիճակահանությանը։

Մենք ունենք բարձրակարգ թիմ, որը կարող է պայքարել Իսպանիայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթի համար։

Այո, կան մեզնից ավելի բարձր որակի եւ ինտենսիվ խաղ ցուցադրող թիմեր, բայց մենք ունենք բարձր կարգ, փորձ եւ վճռականություն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, առաջին հանդիպումները՝ փետրվարի 15-16-ին եւ 22-23-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։