Յուրգեն Կլոպ․ Ֆանտաստիկ խաղ էր, ես անչափ երջանիկ եմ

10:57   8 դեկտեմբերի, 2021

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է իտալական «Միլանի» նկատմամբ տարած 2։1 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։ «Միլանը» խմբում գրավեց վերջին տեղը եւ դուրս մնաց պայքարից։

«Ես շատ հպարտ եմ 6-րդ հաղթանակի կապակցությամբ։ Մենք ընտրեցինք այս կազմը, քանի որ ցանկանում էինք հաղթել։ Մեզ պետք էր թարմություն, պայքարելու ցանկություն, իսկ դա բարդ է՝ հաշվի առնելով ծանրաբեռնված օրացույցը։

Անհավանական է մեր տղաների արածը։ Ֆանտաստիկ խաղ էր, ես անչափ երջանիկ եմ։ Շատ էին դրվագները, երբ բացառիկ լավ էինք խաղում եւ պաշտպանվում էինք կրքով եւ կազմակերպված»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» դարձավ պատմության մեջ առաջին անգլիական թիմը, որը կարողացավ հաղթանակով ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի բոլոր հանդիպումները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։