ՉԼ․ Մբապեի եւ Մեսիի 2-ական գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին, «Մանչեսթեր Սիթին» պարտվեց (տեսանյութ)

23:35   7 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգն» ընդունեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Ֆրանսիական ՊՍԺ-ն տանը 4։1 հաշվով պարտության մատնեց բելգիական «Բրյուգեին»։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսիին։ Արգենտինացի հարձակվողը եւս դուբլի հեղինակ դարձավ՝ արդյունավետ իրացնելով նաեւ 11 մետրանոց։

«ՌԲ Լայպցիգը» 7 միավորով գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։ «Բրյուգեն» 4 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց մրցելույթը եվրագավաթներում։ Առաջին եւ երկրորդ տեղերն ու 1/8 եզրափակիչի ուղեգրերը դեռ նախորդ տուրում ապահովել էին «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 24, Անդրե Սիլվա, 71 - Ռիյադ Մահրեզ, 77

Հեռացում՝ Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»), 83

ՊՍԺ - «Բրյուգե»՝ 4։1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 2, 7, Լիոնել Մեսի, 38, 76, 11մ - Մատս Ռիտս, 68

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, ՊՍԺ՝ 11, «ՌԲ Լայպցիգ»՝ 7, «Բրյուգե»՝ 4։

B խումբ

«Միլան» - «Լիվերպուլ»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Պորտու» - «Աթլետիկո»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 15, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4, «Աթլետիկո»՝ 4։

C խումբ

 «Այաքս» - «Սպորտինգ»՝ 00։00

«Բորուսիա Դորտմունդ» - «Բեշիկթաշ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Այաքս»՝ 15, «Սպորտինգ»՝ 9, «Բորուսիա Դ․»՝ 6, «Բեշիկթաշ»՝ 0։

D խումբ

«Ռեալ» - «Ինտեր»՝ 00։00

«Շախտյոր Դոնեցկ» - «Շերիֆ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 12, «Ինտեր»՝ 10, «Շերիֆ»՝ 6, «Շախտյոր»՝ 1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։