Նագելսման. Խնդիրը «Բարսելոնային» ՉԼ-ից դուրս թողնելը չէ, բայց մենք կպայքարենք 3 միավորի համար

17:32   7 դեկտեմբերի, 2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ նշել է, որ «Բարսելոնայի» հետ դիմակայությունում պայքարելու են 3 միավորի համար, թեեւ 5 հաղթանակից հետո ապահովել են առաջին տեղը խմբում եւ փլեյ-օֆֆի ուղեգիրը։

«Մենք ուրախ ենք, որ արդեն երաշխավորել ենք առաջին տեղը, բայց միեւնույն է՝ սա կարեւոր հանդիպում է։ Չեմպիոնների լիգայի խաղը միշտ առանձնահատուկ իրադարձություն է։ Մենք նաեւ ցանկանում ենք արդար լինել խմբի մյուս թիմերի նկատմամբ եւ կխաղանք հնարավոր լավագույն կազմով։

Չավին դեռ քիչ մարզումներ է անցկացրել թիմի հետ, հիմա նրանք ավելի բարձր են պաշտպանվում, հակապրեսինգն ավելի ակտիվ է։ Դա նրանց թիկունքում թողնում է ազատ տարածություններ, քանի որ բարդ է միշտ փակել բոլոր գոտիները։

«Բարսելոնայում» կան համաշխարհային մակարդակի խաղացողներ։ Մրցաշարային դրությունը ճնշում է նրանց։ Խնդիրը «Բարսելոնային» ՉԼ-ից դուրս թողնելը չէ, բայց մենք կպայքարենք 3 միավորի համար։ Ես կարծում եմ, որ նրանք տիտղոսի հավակնորդ են այս մրցաշարում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (դեկտեմբերի 9)։

E խումբ. «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո Կիեւ»՝ 1։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։