Միկել Արտետա․ Հիասթափված եմ, որ այսպես պարտվեցինք վերջնամասում

14:18   7 դեկտեմբերի, 2021

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Լիվերպուլում «Էվերտոնից» կրած 1։2 հաշվով պարտությունն Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։

«Հիասթափված եմ, որ այսպես պարտվեցինք վերջնամասում։ Առաջին խաղակեսում վատ էինք աշխատում գնդակով, քիչ էին տուգանայիններն ու գոլային հնարավորությունները, բայց կարողացանք առաջինը գոլ խփել։

Մենք պետք է շատ ավելի լավ խաղայինք երկրորդ խաղակեսում։ Երբ մրցակիցը սկսեց ագրեսիվ պրեսինգի դիմել, մենք ավելի շատ ազատ տարածություններ ունեցանք, պետք է ավելի լավ վերահսկեինք խաղը։ Ստեղծեցինք մի քանի լավ պահեր, բայց չկարողացանք իրացնել։ Նրանք պատրաստ էին հաղթական վերջնամասի։ Երբ չես կարողանում 1 գոլից հետո վճռել ընթացքը, ստացվում է այսպիսի պարտություն»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայի նախորդ 4 խաղում «Արսենալը» կրել է 3 պարտություն, տարել 1 հաղթանակ եւ 23 միավորով 7-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 79, Դեմարայ Գրեյ, 90+2 - Մարտին Էդեգոր, 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։