CIES․ Ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

12:48   7 դեկտեմբերի, 2021

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնություններում հանդես եկող ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին երեք տեղը մոտ 150 միլիոն եվրոյով բաժանում են Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

Հաջորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Մեյսոն Գրինվուդն (140 միլիոն եվրո) ու Ջեյդոն Սանչոն (130 միլիոն եվրո), Ֆերան Տորեսը (120 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ժոաու Ֆելիշը (100 միլիոն եվրո, «Աթլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապեն (80 միլիոն եվրո, ՊՍԺ), Մուսա Դիաբին (80 միլիոն եվրո, «Բայեր») եւ Իերեմի Պինոն (80 միլիոն եվրո, «Վիլյառեալ»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։