«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:44   7 դեկտեմբերի, 2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում իտալական «Միլանը» դեկտեմբերի 7-ին կհյուրընկալի անգլիական «Լիվերպուլին»։

Բուքմեյքերները կանխատեսում են «Միլանի» հաղթանակը՝ 2․00 գործակից։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․30, ոչ ոքի արդյունքինը՝ 4․00 գործակցով։

«Լիվերպուլը» 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղը B խմբում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Առաջին տուրում անգլիական թիմը տանը «Միլանին» հաղթել էր 3։2 հաշվով։

«Միլանը» 4 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող պորտուգալական «Պորտուից», որը վերջին տուրում կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»՝ 4 միավոր։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

B խումբ

«Միլան» - «Լիվերպուլ»՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Պորտու» - «Աթլետիկո»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 15 միավոր, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4, «Աթլետիկո»՝ 4։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։