ԱԱ. Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

21:03   6 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 7-ից Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը կներկայանա 10 մասնակցով՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ) Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), քաշային Սամվել Գասպարյան, Արսեն Մարտիրոսյան(102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), եւ Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան (+109 կգ): Կանանց հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը:

Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 6-ին մեկնել է Տաշքենդ:

Հայ ծանրորդների մրցելույթները կսկսվեն դեկտեմբերի 12-ից:

Դեկտեմբերի 12, 18:00 (Երեւանի ժամանակ)

Ռաֆիկ Հարությունյան (81 կգ),  նախնական հայտը երկամարտում՝ 360 կգ

Դեկտեմբերի 13, 15:00

Անդրանիկ Կարապետյան (89 կգ), նախնական հայտը՝ 380 կգ

Դեկտեմբերի 14, 12:00

Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), B խումբ, նախնական հայտը՝ 380 կգ

17:00

Հակոբ Մկրտչյան (96 կգ), A խումբ, նախնական հայտը՝ 390 կգ

Դեկտեմբերի 15, 15:00

Տաթեւ Հակոբյան (81 կգ), նախնական հայտը՝ 250 կգ

18:00 

Սանվել Գասպարյան (102 կգ), նախնական հայտը՝ 400 կգ

Արսեն Մարտիրոսյան (102 կգ), նախնական հայտը՝ 400 կգ

Դեկտեմբերի 16, 15:00 

Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), նախնական հայտը՝ 425 կգ

Դեկտեմբերի 17, 15:00

Գոռ Մինասյան (+109 կգ), նախնական հայտը՝ 460 կգ

Վարազդատ Լալայան (+109 կգ), նախնական հայտը՝ 460 կգ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։