«Ինտերը» գոհ է Ինձագիից եւ ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը

18:06   6 դեկտեմբերի, 2021

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հաղորդում է gazetta.it-ը։

Ակումբի ղեկավարությունը գոհ է 45-ամյա իտալացի մասնագետի աշխատանքից եւ մտադիր է նոր պայմանագիր առաջարկել նրան։

Սիմոնե Ինձագիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել մինչեւ 2024թ. հունիս։

Ինձագին այս ամռանն է գլխավորել «Ինտերը»՝ փոխարինելով իտալացի Անտոնիո Կոնտեին, որն այժմ Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն է։

Իտալիայի առաջնության 16 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով երկրորդ տեղում է, նաեւ ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։