Իբրահիմովիչ. Հույս ունեմ ընդմիշտ մնալ «Միլանում»

14:56   6 դեկտեմբերի, 2021

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովը իտալական հեռուստատեսության Che tempo che fa շոուի ընթացքում ներկայացրել է իր նոր գիրքը, որը կոչվում է «Ադրենալին»։ Նա հույս է հայտնել, որ կարիերան կավարտի միլանյան ակումբում։

«Ես ցանկանում եմ խաղալ այնքան երկար, ինչքան հնարավոր է։ Հիմա մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկարաձգենք պայմանագիրս «Միլանի» հետ։ Հույս ունեմ այստեղ մնալ ընդմիշը, ցանկանում եմ «Միլանի» հետ նվաճել Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա իմ կյանքում կարիերայիս ավարտից հետո։ Վախենում եմ ավարտել կարիերաս։ Ցանկանում եմ դեռ խաղալ, որպեսզի հետո ափսոսանք չունենամ»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականին ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» 3,5 միլիոն եվրոյի դիմաց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։