«Մալմյոն» 22-րդ անգամ հռչակվեց Շվեդիայի չեմպիոն

13:44   6 դեկտեմբերի, 2021

«Մալմյոն» 22-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Շվեդիայի չեմպիոնի տիտղոսը՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։ Վերջին տուրում «Մալմյոն» 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը «Հալմստադի» հետ եւ վաստակեց 59 միավոր։

ԱԻԿ-ը 4։2 հաշվով առավելության հասավ «Սիրիուսի» նկատմամբ եւ նույնպես վաստակեց 59 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով մնաց երկրորդ տեղում։

Երրորդ տեղը գրավեց «Յուրգորդենը»՝ 57 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։