Ռալֆ Ռանգնիկ․ Շատ ավելի լավ խաղացինք, քան սպասում էի

21:27   5 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ, գերմանացի Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է հաղթական նորամուտն անգլիական ակումբում։ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում մանչեսթերյան թիմը 1։0 հաշվով առավելության է հասել լոնդոնյան «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

«Շատ գոհ եմ թիմի մրցելույթից։ Հատկապես, առաջին կես ժամում պրեսինգը բացառիկ էր։ Մեկ, երկու գոլն էր պակասում սկզբում։ Մենք լավ պաշտպանվում էինք եւ վերահսկում խաղը։

Մենք պետք է սովորենք գոլ բաց չթողնել։ Ընդամենը մեկ մարզումը մեծ տպավորություն թողեց։ Մենք շատ ավելի լավ խաղացինք, քան սպասում էի։ Բոլոր խաղացողները ձգտում էին անել առավելագույնը։ Ամբողջ հանդիպման ընթացքում թերեւս 5 րոպե է մրցակիցն ունեցել առավելություն։ Մնացած ժամանակում կարողացանք նրանց հեռու պահել մեր դարպասից։

Ցանկանում էինք կենտրոնում խաղալ երկու հարձակվողներով։ Ռոնալդուի աշխատանքը գնդակով բարձրագույն վարպետություն է։

Հաջող մեկնարկից հետո միշտ էլ հեշտ է զարգացնել իրավիճակը։ Մենք պետք է հաջորդ հանդիպումներում էլ ձգտենք գոլ բաց չթողնել եւ ստեղծել պահեր։ Ընդհանուր առմամբ՝ շատ գոհ եմ մեր խաղից»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 15 խաղից հետո 24 միավորով 6-րդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։