«Ֆիորենտինան» հաղթեց եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

18:11   5 դեկտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ֆիորենտինան» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հյուրերի հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Ֆիորենտինան» 27 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ 2 միավոր գերազանցելով «Ռոմային»։ «Բոլոնիան» 8-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բոլոնիա» - «Ֆիորենտինա»՝ 2։3 (տեսանյութ)

Մուսա Բարոու, 42, Աարոն Հիկի, 83 - Յուսեֆ Մալե, 33, Կրիստիանո Բիրագի, 51,Դուշան Վլահովիչ, 67, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։