Չավի․ Մենք կարող ենք Մյունխենում հասնել հաղթանակի, ամեն ինչ կախված է մեզնից

14:21   5 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բետիսից» 0։1 հաշվով կրած պարտությունից հետո վստահություն է հայտնել, որ Մյունխենում կկարողանան հաղթել Գերմանիայի չեմպիոն «Բավարիային» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ Կատալոնական ակումբը դեռ չի ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Մենք կարող ենք Մյունխենում հասնել հաղթանակի։ Դա է մեր նպատակը։ Ամեն ինչ կախված է մեզնից։ Մենք մեկնում ենք աշխարհի ամենաբարդ մրցասպարեզներից մեկը, բայց մենք մտադիր ենք այնտեղ թողնել մեր բոլոր ուժերը եւ թելադրել մեր խաղը»,- Չավիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Բավարիան» 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղը խմբում եւ փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Բարսելոնան» 7 միավորով երկրորդն է, «Բենֆիկան» ունի 5 միավոր եւ վերջին տուրում մրցելու է հետնապահ «Դինամոյին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։