Չավի․ «Բետիսի» դեմ առաջիկա խաղն էլ եզրափակիչ է

13:32   4 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է ամեն հանդիպման կարեւորության մասին։

«Սա եւս եզրափակիչ է։ Ես շատ առաջ չեմ նայում, ամեն հանդիպումն էլ կարեւոր է։ Մեզ սպասվում է կարեւոր շաբաթ, բայց հետո կգա եւս մեկ կարեւոր շաբաթ։ Անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Մյունխենում, սա «Բարսելոնան» է եւ այստեղ ամեն օր են պահանջում արդյունք։

Հունվարին եւ փետրվարին դարձյալ կունենանք կարեւոր շաբաթներ եւ դարձյալ ինձ կհարցնեք դրա մասին։ Մինչեւ արձակուրդ մենք հանգիստ չունենք։

«Բարսելոնան» աշխարհի ամենաբարդ ակումբն է։ Կատալոնացիները շատ պահանջկոտ են, միայն հաղթելը քիչ է։ Պետք է նաեւ լավ խաղալ։ Մենք ցանկանում ենք միշտ հաղթել։ Մեր գլխավոր նպատակը հաղթանակն է։ Այդ հարցում այստեղ բոլորը համերաշխ են»,- Չավիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։