Յուրգեն Կլոպը՝ 28 օրում 9 խաղ անցկացնելու մասին․ Խելահեղություն է

11:37   4 դեկտեմբերի, 2021

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է առաջիկա 4 շաբաթների ծանրաբեռնված խաղային օրացույցի մասին։ Լիվերպուլյան թիմը 28 օրում կանցկացնի 9 հանդիպում։

«Մենք սովորել են այս ծանր գրաֆիկին։ Տեսնենք, թե դեկտեմբերին կեսին եւ վերջում ինչ վիճակում կլինենք, բայց սա քննարկումների մշտական թեմա է։ Սա միշտ եղել է խելահեղություն, այդպես էլ կմնա։

Ամեն ինչ կարգին է, մինչեւ չի գալիս Սուրբ ծնունդը։ Դա ավանդույթ է, եւ ես ամեն ինչ հասկանում եմ, բայց դեկտեմբերի վերջին սկսվում են իսկապես ծանր ժամանակներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 14 խաղից հետո «Լիվերպուլը» 31 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարը «Չելսին» է՝ 33 միավոր։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ունի 32 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։