Ռոնալդուն չորս տարի հետո կգերազանցի Ռաուլի ռեկորդը

18:42   9 հոկտեմբերի, 2012

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդդուն խփեց 161-րդ գոլը Արքայական ակումբի կազմում: Գոլերի քանակով «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը զգալիորեն գերազանցում  է Կրիշտիանուին. Ռաուլը Արքայական ակումբի կազմում դարձել է 323 գոլի հեղինակ: Սակայն իսպանացուն այդ ամենի համար անհրաժեշտ է եղել 741 խաղ եւ 16 մրցաշրջան: Պորտուգալացին անցկացրել է ընդամենը 155 խաղ (20.9%), եւ դարձել 161 գոլի հեղինակ (49.8%):

Եթե Ռոնալդուն շարունակի նման տեմպերով, ապա 4 տարուց կգերազանցի Ռաուլի արդյունքը:

Արքայական ակումբի լավագույն ռմբարկուներ.

1. Ռաուլ – 323 գոլ

2. Ալֆրեդո դի Ստեֆանո- 305

3. Կառլոս Սանտիլյանա – 289

9. Կրիշտիանու Ռոնալդու – 161

Marca



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։