Պոչետինո. Մեսին մեզ շատ է օգնում, գոլեր էլ կլինեն

21:09   3 դեկտեմբերի, 2021

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Լանսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ գոհ է թիմի արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսիից։

«Լեոն ֆուտբոլիստ է, որը միշտ է գոլեր խփել։ Դա ընդամենը ժամանակի եւ արդյունավետության խնդիր է։ Նա ամեն խաղում էլ գոլային պահեր ունենում է։ Ժամանակի հետ կլինեն նաեւ գոլեր։

Մեսին մեզ շատ կօգնի, ինչը եւ արդեն անում է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

«Լանս» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։