Ինձագի. Բոլորը գիտեն, որ Մոուրինյոյի համար առաջիկա դիմակայությունն առանձնահատուկ է

18:35   3 դեկտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա դիմակայության մասին։

«Մեզ սպասվում է մրցաշրջանի ամենակարեւոր հանդիպումը։ Պետք է շատ ուշադիր լինենք եւ ցուցադրենք ոչ միայն թիմային խաղ, այլեւ անհատական վարպետություն։ Հիմա մենք ավելի մոտ ենք առաջին տեղին, բայց չի կարելի թուլանալ։

Ինձ համար սա արդեն հռոմեական դերբի չէ, չնայած իմ անցյալին։ Ես ամբողջովին խորասուզվել եմ «Ինտերի» նախագծում։ Ինչ վերաբերում է վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներին, ապա քիչ հավանական է, որ Կոլարովն ու Դե Վրեյը կխաղան։ Բաստոնին լավ է զգում իրեն, բայց մասնակցության վերաբերյալ որոշում կլինի հանդիպման օրը։

Ես երբեք չեմ հանդիպել Մոուրինյոյի հետ։ Հաճելի կլինի ծանոթանալ մի մարդու հետ, որի ղեկավարությամբ «Ինտերը» երեք տիտղոս է նվաճել մեկ մրցաշրջանում։ Բոլորը գիտեն, որ Մոուրինյոյի համար առաջիկա դիմակայությունն առանձնահատուկ է»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sky Italia-ն։

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։