Անգլիայի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

17:57   3 դեկտեմբերի, 2021

Անգլիական Պրեմիեր լիգան հրապարակել է նոյեմբերի լավագույն մարզիչի եւ ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակները։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են «Աստոն Վիլան» անցած ամիս գլխավորած անգլիացի Սթիվեն Ջերարդը, գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»)։

«Աստոն Վիլան» նոյեմբերին Ջերարդի ղեկավարությամբ անցկացրել է երկու հանդիպում, տարել նույնքան հաղթանակ։ «Մանչեսթեր Սիթին» անցած ամիս անցկացրած երեք խաղում էլ հաղթել է, «Լիվերպուլը» երեք խաղում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն։

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը  («Լիվերպուլ»), պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), նիգերիացի հարձակվող Դենիս Բոնավենտուրան («Ուոթֆորդ»), պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը («Աստոն Վիլան») եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։