Արսեն Զախարյան. Կնախընտրեի խաղալ Իսպանիայում

16:32   3 դեկտեմբերի, 2021

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։

«Եվրոպայից ինձ ոչ ոք դեռ չի դիմել։ Միայն խոսակցություններ են, իսկ առաջարկներ չեն եղել։

Ընտրության հնարավորության դեպքում, ես կնախընտրեի Իսպանիան։ Միշտ հավանել եմ նրանց տեխնիկապես հագեցած ֆուտբոլը։

Ինքս էլ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, անկեղծ եմ ասում։ Հենց լինի առաջարկ, պարզ կդառնա»,- ասել է Զախարյանը ռուսական Sport24-ին։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։