ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով

14:41   3 դեկտեմբերի, 2021

Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամռանը նախատեսում է կազմի վերակառուցում։ Արքայական ակումբի տեսադաշտում են Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Երիտասարդ հարձակվողների գալուց հետո կազմից դուրս կմնա 33-ամյա ֆրանսիացի Քարիմ Բենզեման։ Իրավիճակից ցանկանում է օգտվել անգլիական «Լիվերպուլը», որը հետաքրքրված է Բենզեմայի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։

ՊՍԺ-ն ցանկություն ունի Բենզեմայի տեղափոխությունը ներառել Մբապեի տրանսֆերի գործարքում։ «Ռեալի» ղեկավարությունն ավելի նպատակահարմար է համարում ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությունը «Լիվերպուլ»։

Բենզեման նույնպես կողմ է կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելուն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։