Լեբրոն Ջեյմսը կորոնավիրուսի 2 դրական թեստից հետո 8 անգամ բացասական պատասխան է ստացել

12:04   3 դեկտեմբերի, 2021

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսին թույլ են տվել մասնակցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության  հանդիպմանը «Լոս Անջելես Կլիպերսի» դեմ, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։

Լեբրոն Ջեյմսը նոյեմբերի 29-ին կորոնավիրուսի երկու դրական թեստ էր հանձնել եւ բաց էր թողել «Սաքրամենտո Քինգզի» դեմ խաղը։ «Լեյքերսը» հաղթել էր 117։92 հաշվով։

Նույն օրը Լեբրոն Ջեյմսը վերադարձել էր Լոս Անջելես եւ պետք է 10 օր ինքնամեկուսանար, սակայն հաջորդ 3 օրում նրա հանձնած 8 թեստերի պատասխանն էլ բացասական է եղել, մարզիկն էլ չունի որեւէ ախտանիշ։

NBA-ը պաշտոնական հայտարարությամբ հերքել է Լեբրոն Ջեյմսի վարակված լինելը եւ թույլատրել է նրա մասնակցությունը կանոնավոր առաջնության հանդիպումներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։