Լեւանդովսկին «Ռեալ» տեղափոխվելու մտադրություն չունի

10:08   3 դեկտեմբերի, 2021

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գերմանական ակումբից հեռանալու մտադրություն չունի, հաղորդում է գերմանական Bild-ը։ Իսպանական մամուլը գրել է, որ հունվարին կամ հաջորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» ձեռք կբերի 33-ամյա ֆուտբոլիստին։

Ռոբերտ Լեւանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր է այն երկարաձգել մինչեւ 2024թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում նա արժանացել էր տարվա լավագույն հարձակվողի մրցանակին, իսկ քվեարկությունում գրավել էր երկրորդ տեղը՝ առաջ թողնելով ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։