Մայքլ Քերիկը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

02:53   3 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, ակումբի նախկին ֆուտբոլիստ, 40-ամյա Մայքլ Քերիկը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերիկի ղեկավարությամբ անցկացրել է երեք հանդպում։ Չեմպիոնների լիգայում 2։0 հաշվով հաղթել է իսպանական «Վիլյառեալին», Անգլիայի առաջնությունում 1։1 խաղացել Լոնդոնի «Չելսիի» հետ, 3։2 հաշվով հաղթել «Արսենալին»։

Արդեն հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի ղեկավարությամբ կմրցի Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։