Հայաստանի հավաքականի մարզիչ Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել ՌՖՄ-ում Կարպինի հրավերով

18:09   2 դեկտեմբերի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրատության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: ՀՖՖ պաշտոնական կայքը հետ զրույցում Խավիեր Մինյանոն պատմել է որոշ մանրամասներ.

 

«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում ինձ։  

Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչի  դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն, հնարավորինս շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։

Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։  Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։

Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ, որպես ունկնդիր, ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»,– Մինյանոյի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։