Թոմաս Տուխել. Մենք գողացանք այս 3 միավորը «Ուոթֆորդի» դեմ խաղում

16:57   2 դեկտեմբերի, 2021

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Ուոթֆորդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 14–րդ տուրում՝ քննադատելով իր ղեկավարած թիմի խաղը։

«Մենք շատ վատ խաղացինք։ Չէի սպասում այսպիսի վատ խաղ մեր թիմից։ Պատրաստ չէինք։ Ես կրում եմ պատասխանատվության մի մասը, քանի հենց ես եմ պատասխանատու ամեն հաջորդ հանդիպմանը պատրաստվելու համար։ Մենք առաջին անգամ վատ խաղացինք որպես թիմ։

Չկարողացանք դիմագրավել մրցակցի ճնշմանը։ Մենք պետք է քննադատաբար վերաբերվենք մեզ։ Այս 3 միավորը մենք գողացանք այս խաղում»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

«Չելսին» 33 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։