Յուրգեն Կլոպ. Մեր լավագույն խաղն էր «Էվերտոնի» դեմ

10:50   2 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 4։1 հաշվով հաղթանակը «Էվերտոնի» նկատմամբ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

«Անկասկած, սա մեր լավագույն խաղն էր «Էվերտոնի» դեմ իմ գալուց հետո։ Երբեք այսքան լավ եւ հանգիստ չէինք զգացել մեզ «Գուդիսոնում»։

Սալահի երկու գոլը շատ օգնեց մեզ։ Բոլոր տղաները հանդես եկան ամենաբարձր մակարդակի վրա։

Մենք պետք է սովորեինք խաղալ «Օլդ Տրաֆորդում», «Գուդիսոնում»։ Այս երեկոն ցույց տվեց, որ մեծ քայլ ենք կատարել մեր զարգացման մեջ։ Մեր թիմին պետք է դրական տրամադրություն եւ մտածելակերպ։ Դա է մեր հաջողության գրավականը»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 31 միավորով երրորդն է։ Առաջատար «Չելսին» ունի 33 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին»՝ 32 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։