«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը կգլխավորի Արգենտինայի Մ-20 հավաքականը

12:20   1 դեկտեմբերի, 2021

Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն առաջիկայում կգլխավորի ֆուտբոլի Արգենտինայի մինչեւ 20 տարեկանների հավաքականը, հաղորդում է pasionmonumental-ը։

37-ամյա Մասկերանոն կփոխարինի Ֆերնանդո Բատիստային, որը կընդգրկվի Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանի մարզչական շտաբում։

Մասկերանոն անցած տարվա նոյեմբերին է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Այս տարվա հունվարից նա գլխավորում է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի մեթոդոլոգիայի եւ զարգացման դեպարտամենտը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։