Կանանց ԱԱ. Հայաստան - Նորվեգիա՝ 0։10

11:39   1 դեկտեմբերի, 2021

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում 0։10 հաշվով պարտվեց Նորվեգիայի հավաքականին։ Նոյեմբերի 30-ի երեկոյան սկսված հանդիպումը 70-րդ րոպեին դադարեցվել էր թանձր մառախուղի պատճառով։ Նորվեգիայի թիմը հաղթում էր 9։0 հաշվով։ Դեկտեմբերի 1-ին անցկացված հանդիպման վերջնամասում նորվեգացիները եւս 1 գոլ են խփել։

Թիմերի առաջին խաղում Նորվեգիան դարձյալ առավելության էր հասել 10։0 հաշվով։

Նորվեգիան F խմբի առաջատարն է՝ 16 միավոր։ Հայաստանի թիմը 6 պարտություն է կրել 0։46 ընդհանուր հաշվով եւ վերջինն է։

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, F խումբ, 6-րդ տուր

Հայաստան - Նորվեգիա` 0:10 (0:3)

Թերլանդ, 31, 34, Ութլանդ, 43, 56, Մաանում, 47, Ռեյտեն, 51, Սոնստեվոլդ, 59, Բերգսվանդ, 64, Իլթհուսայ, 69, Էնգեն, 81 (11մ)

Հայաստանի հավաքական

16. Սյուզաննա Սիրեկանյան, 2. Քրիստինե Ալեքսանյան (21. Մարիամ Պետրոսյան, 69 (9. Միա Բեդոյան, 90)), 3. Լիանա Ղազարյան, 4. Մարիա Սախինովա, 7. Նենսի Ավեսյան, 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա) (14. Պայծառ Ասատրյան, 54 (18. Վերոնիկա Ասատրյան, 90), 11. Լուիզա Ղազարյան (23. Դվին Աղաբաբեան, 68), 17. Նորա Եղյան, 20. Աննա Դալլաքյան (5. Անի Կարապետյան, 67), 22. Անի Ղուկասյան:

Պահեստայիններ. 1.Լենա Անդրիասյան, 12. Արմինե Հարությունյան, 5. Անի Կարապետյան, 6. Նայիրի Դեր-Մկրտիչյան, 13. Անահիտ Կարախանյան, 15. Անյուտա Գալստյան, 19. Կարինե Եղյան:

Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։