ESPN. Տարվա լավագույն ֆուտբոլային մարզիչների տասնյակը

11:11   1 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» 48-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչ, ESPN-ի վարկածով։

Երկրորդ տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 50-ամյա կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Լավագույն եռյակում է նաեւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 57-ամյա գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։

Տասնյակում են նաեւ 54-ամյա գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), 52-ամյա իտալացի Անտոնիո Կոնտեն (Իտալիայի չեմպիոն «Ինտեր» / «Տոտենհեմ»), 34-ամյա գերմանացի Յուլիան Նագելսմանը («ՌԲ Լայպցիգ» / «Բավարիա»), 51-ամյա արգենտինացի Դիեգո Սիմեոնեն (Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկո»), 50-ամյա իսպանացի Ունաի Էմերին («Վիլյառեալ»), 43-ամյա արգենտինացի Լիոնել Սկալոնին (Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքական) եւ 56-ամյա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը (Գերմանիայի չեմպիոն «Բավարիա» / Գերմանիայի հավաքական)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։