Ռոբերտո Մանչինին կարող է հաջորդ ամռանը գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

22:20   30 նոյեմբերի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է։ Նա կարող է գլխավորել մանչեսթերյան ակումբը հաջորդ ամռանը, եթե գարնանային փլեյ-օֆֆի արդյունքում Իտալիայի հավաքականը չնվաճի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, հաղորդում է անգլիական The Telegraph-ը։ 

Ռոբերտո Մանչինին արդեն աշխատել է Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 2009-2013-ին գլխավորելով «Մանչեսթեր Սիթին», որը նրա օրոք նվաճել է Անգլիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հիշեցնենք, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կես տարվա պայմանագիր է կնքել գերմանացի մասնագետը Ռալֆ Ռանգնիկի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։