«Բարսելոնան» առաջարկ է արել «Զալցբուրգին»

21:45   30 նոյեմբերի, 2021

«Բարսելոնան» առաջարկ է արել ավստրիական «Զալցբուրգին» հարձակվող Քարիմ Ադեյեմիի տրանսֆերի հարցով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբը պատրաստ է հունվարին ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ, հաջորդ ամռանը վճարել ամբողջ գումարը։

«Զալցբուրգը» Գերմանիայի հավաքականի նորեկի տեղափոխության գործարքից ակնկալում է 40 միլիոն եվրո, թեեւ  Transfermarkt-ը Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին «Զալցբուրգի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» եւ անգլիական «Լիվերպուլը»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։